ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը

12.02.2024 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Պրոակտիվ առաջնորդ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը եւ հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։

Հրատարակության շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակում։

«Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար: Այն հնարավորություն է ընձեռում զարգանալ, նոր լուծումներ փնտրել եւ իրենց մասնագիտական ոլորտում իրավասությունների մակարդակը բարձրացնել։ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր եւ օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար սեփական բիզնես մոդելի կառուցման գործընթացում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Երկար տարիներ մենք աշխատում ենք ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք արդիական կլինեն ընթերցողների, այդ թվում՝ ձեռներեցների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակում հրատարակել ենք բիզնես-գիրք, որտեղ հեղինակը համատեղում է ակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը արդյունավետ մեթոդների եւ համաշխարհային բիզնեսի գործնական օրինակների հետ»,- ասել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։  

Գիրքը շուտով հասանելի կլինի երկրի բոլոր գրախանութներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW