Fitch Ratings-ը բարելավել է Հայէկոնոմբանկի վարկանիշները

10.02.2024 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #Հայէկոնոմբանկ
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է Հայէկոնոմբանկի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը` (Long-term Issuer Default Rating (IDR)) «B»–ից դարձնելով «B+»՝ կայուն հեռանկարով։

Բանկից հայտնել են, որ միաժամանակ բարելավվել է նաեւ բանկի կենսունակության վարկանիշը (Viability Rating – VR)՝ «b»-ից «b+»-ի:

«Հայէկոնմբանկի վարկանիշների բարձրացումը ներկայացնում է մեր տեսակետը, որ բանկի կողմից 2022-2023թթ. գրանցված գործառնական շահութաբերության եւ կապիտալիզացիայի զգալի բարելավումները արձանագրել են կայուն բնույթ: Բանկի ակտիվների որակի ցուցանիշները էականորեն բարձր են ոլորտի միջին ցուցանիշից», – նշվում է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4744

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW