Կարեւորվել է Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը

06.02.2024 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Քրիստինա Քվին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից Հայաստանում առավել գրավիչ ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Դիտում՝ 2081

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW