Վերակազմավորումից հետո Yandex-ը մնում է մասնավոր, անկախ եւ հանրային ընկերություն

05.02.2024 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
Նիդերլանդական Yandex N. V.-ն  Yandex-ի բիզնեսը 475 միլիարդ ռուբլի արժեքով վաճառելու գործարք է կնքել մասնավոր ներդրողների կոնսորցիումի հետ։  Yandex-ի նոր գլխամասային ընկերությունը կլինի մասնավոր եւ անկախ YANDEX միջազգային բաժնետիրական ընկերությունը (ՄԲԸ), որի բաժնետոմսերը կհայտնվեն Մոսկվայի բորսայում: Yandex-ի գլխավոր տնօրենը կմնա Արտյոմ Սավինովսկին։

Yandex-ի մենեջերների թիմը կստանա հատուկ բաժնետիրական իրավունքներ եւ կշարունակի ղեկավարել ընկերությունը, որը դուրս կգա Մոսկովյան բորսա:

Yandex ՄԲԸ-ի հիմնական սեփականատերը կլինի փակ փայատիրական ներդրումային ֆոնդը՝  «Կոնսորցիում.Առաջինը»՝ Yandex-ի մենեջերների գլխավորությամբ։ Նրանցից բացի, կոնսորցիումում եւս չորս փայատեր կա, այդուհանդերձ նրանցից եւ ոչ մեկը չի ունենա վերահսկող բաժնեմաս եւ, որպես հետեւանք, վերահսկողություն ընկերության նկատմամբ։

Yandex-ի մենեջերների թիմը կպահպանի ընկերության կառավարումը եւ առանցքային որոշումներ կայացնելու իրավունքը: Դրա համար ստեղծվել է «Մենեջերների հիմնադրամը», որը կստանա հատուկ իրավունքներ եւ վետոյի իրավունք տնօրենների խորհրդում եւ բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշակի հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Նման հարցերի շարքում են խմբի էական վերակազմակերպումը, բյուջեի հաստատումը, խոշոր գործարքների հաստատումը եւ կանոնադրության փոփոխությունները:

Yandex-ը կպահպանի Yandex N. V. խմբի բիզնեսները, ծառայությունները եւ ակտիվները, բացառությամբ արտասահմանյան ստարտափների (Nebius, Toloka, Avride եւ TripleTen): Ընկերությունը շարունակելու է զարգացնել որոնողական, քաղաքային, ժամանցային, կրթական ծառայությունները, ինչպես նաեւ ներդրումներ կատարել ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների, արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ այլ հեռանկարային ուղղություններում:

Հայաստանում օգտատերերի համար կարեւոր հանգամանք  է մնում այն, որ գործարքը չի անդրադառնա տվյալ տարածաշրջանում ծառայությունների աշխատանքին եւ չի ազդի տվյալների պաշտպանության վերաբերյալ ընկերության քաղաքականության վրա:

Նոր կառուցվածքն ուղղված է Yandex-ում կառավարման սովորական գործընթացների պահպանմանը՝ ներդրողների, գործընկերների, օգտատերերի եւ աշխատակիցների մոտ ապահովելով  վստահություն ընկերության բիզնեսի կայունության եւ հեռանկարի նկատմամբ: Yandex-ի բիզնեսը վաճառելու վերաբերյալ գործարքի համաձայնեցման գործընթացը ենթակա կլինի բաժնետերերի եւ համապատասխան կարգավորող մարմինների դիտարկմանը:
Դիտում՝ 3328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW