Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը

02.02.2024 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Brand Finance Global 500 #Apple

Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը, մինչդեռ Amazon-ը, որը նախորդ տարի առաջատարի դիրքում էր, նահանջել է միանգամից չորրորդ հորիզոնական։

Finmarket-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Brand Finance Global 500 ամենամյա հետազոտության մեջ։

Apple բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 74%-ով՝ հասնելով $516,6 միլիարդի, իսկ Amazon բրենդն աճել է ընդամենը 3,2%-ով՝ մինչեւ $308,9 միլիարդ։

Microsoft-ը չորրորդից բարձրացել է երկրորդ տեղ՝ գրանցելով գրեթե 78% աճ (մինչեւ $340,4 միլիարդ): Google-ը մնացել է երրորդ տեղում (աճ՝ 18,5%, մինչեւ $333,4 միլիարդ):

Թոփ 500-ում ներառվել են 201 ամերիկյան բրենդներ, որոնց բաժին է հասնում ընդհանուր արժեքի կեսից ավելին, նշվում է զեկույցում։ Բացի ամերիկյան եւ չինական բրենդներից, լավագույն 30-ում ընդգրկված է միայն վեց ընկերություն՝ Samsung-ը, Deutsche Telekom-ը, Mercedes-Benz-ը, Toyota-ն, Shell-ը եւ Allianz-ը:

Դիտում՝ 4724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW