Telcell-ը պաշտոնապես բացել է «Հրապարակ» մասնաճյուղը

31.01.2024 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #«Հրապարակ» մասնաճյուղ
Telcell ընկերությունը պաշտոնապես բացել է Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող իր մասնաճյուղի դռները հաճախորդների առաջ։ «Երեւան Սիթի» սուպերմարկետի ներսում տեղակայված այս մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հունվարի 19-ին։

Դեպի նորը, դեպի հարմարավետը

Մեծապես կարեւորելով հաճախորդների հարմարավետությունը՝ Telcell-ը ձեռնամուխ է եղել իր մասնաճյուղերի արդիականացման աշխատանքների իրականացմանը։ Գործող 11 մասնաճյուղից առաջինը թարմացվել է հենց վերը նշված մասնաճյուղը։ Սա միայն սկիզբն է։ Ընկերությունը պլանավորում է նոր՝ ավելի ժամանակակից տեսքի բերել նաեւ իր մյուս 10 մասնաճյուղը։

«Մեր նպատակն է մասնաճյուղերը աստիճանաբար վերածել ժամանակակից սպասարկման կենտրոնների, որտեղ մեր հաճախորդները կսպասարկվեն ընկերության պրոդուկտների հետ կապված բոլոր հարցերով»,- ընդգծել է Telcell ընկերության մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Գառնիկ Հայդոսյանը։

Լիարժեք սպասարկման կենտրոններ, եւ ոչ միայն

Արդեն այսօր Telcell մասնաճյուղերում հաճախորդները կարող են գտնել իրենց հուզող տարաբնույթ հարցերի պատասխանները՝ կապված ընկերության պրոդուկտների ու ծառայությունների հետ։ Բացի այդ, մասնաճյուղերը հետ չեն մնում նաեւ ժամանակակից թվայնացման դարում առկա միտումներից եւ իրենց վրա են վերցնում բազմաթիվ ֆինանսական ծառայությունների մատուցման գործառույթներ՝ այդպիսով վերածվելով բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների։

Բանկերը փա՞կ են՝ կան Telcell մասնաճյուղեր

Telcell մասնաճյուղերը տեղակայված են սուպերմարկետների ներսում եւ աշխատում են ամեն օր՝ մինչեւ ժամը 21։30։ Իսկ վերանորոգված «Հրապարակ» մասնաճյուղը չի էլ փակվում՝ աշխատում է շուրջօրյա։ Դա նշանակում է, որ անգամ գործընկեր բանկերի փակվելուց հետո եւ ոչ աշխատանքային օրերին այս կենտրոնները միշտ հասանելի են հրատապ ու ոչ հրատապ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար։

Ներկա պահին հաճախորդները Telcell մասնաճյուղերում կարող են աջակցություն ստանալ Telcell էկոհամակարգի պրոդուկտների ու ծառայությունների հետ կապված հարցերով եւ իրականացնել մի շարք ֆինանսական գործարքներ, մասնավորապես․

- բանկային եւ քարտային հաշիվների համալրում,
 - արագ դրամական փոխանցումների ստացում եւ ուղարկում,
- վարկերի կանխիկացում,
- կոմունալ վճարումներ։


«Թել-Սել» ՓԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 2321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW