Ամիօ Բանկը շարունակում է նոր բրենդի ներքո բացված մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնել իր պրոդուկտներն ու ծառայությունները: Տիգրան Մեծի պողոտա 44 հասցեում «Վանաձոր» մասնաճյուղը բացվում է Ամիօ-ի նոր բրենդի պահանջներին համապատասխան, ջերմ ու լուսավոր սրահներով՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկման բոլոր անհրաժեշտ պայմանները: Վանաձոր քաղաքում մասնաճյուղը տարիներ շարունակ ամուր գործընկերային հարաբերություններ է ստեղծել թե՛ պետական եւ մասնավոր հատվածների, թե՛ ֆիզիկական անձանց հետ:«Ամիօ Բանկը, տարիներ շարունակ լինելով բանկային համակարգի անվերապահ առաջատարը ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելով, այսօր էլ իր հաճախորդներին է առաջարկում ավանդային պրոդուկտների հարուստ շարք՝ հարմարեցված տարբեր հաճախորդների ցանկություններին եւ սպասելիքներին»,- ասել է Ամիօ Բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը՝ ներկայացնելով բանկի ավանդների ձեւակերպման ճկուն համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն կառուցել իրենց ավանդները՝ ցանկություններին եւ նպատակներին համապատասխան: Բանկից հայտնել են, որ բոլոր ավանդատեսակների դեպքում հաճախորդներն ունեն տոկոսների կապիտալացման ընտրության հնարավորություն: Իր բոլոր ավանդատուներին Ամիօ Բանկն առաջարկում է Visa կամ Mastercard վճարահաշվարկային համակարգի քարտեր՝ մինչեւ պրեմիում դասի Platinum դասի քարտ: «Ամիօ Բանկն իր նոր թվային ռազմավարության շրջանակում մեկնարկել է թվային ավանդ, որի ձեւակերպումը տեղի է ունենում ԱՄԻՕ ՄՈԲԱՅԼ հավելվածի միջոցով: Հենց հավելվածում էլ ստեղծված է այն ճկուն համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին ինքնուրույն կառուցել ավանդը: Թվային ավանդը ձեւակերպվում է ակնթարթորեն, իսկ ավանդային պայմանագիրը հաճախորդը ստանում է իր էլեկտրոնային հասցեին: Թվային ավանդ ձեւակերպող հաճախորդներն ունեն եւս մեկ առավելություն՝ ՀՀ դրամով ավանդների դեպքում մինչեւ 0.15% ավելի բարձր տոկոսադրույքի տեսքով: Բանկը շարունակելու է հաճախորդներին ներկայացնել նոր պրոդուկտներ եւ ծառայություններ՝ սպասարկումն իրականացնելով ինչպես հեռավար, այնպես էլ բանկի հարմարավետ, յուրօրինակ եւ դրական լիցքերով հագեցած սրահներում»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2885