Idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում

29.01.2024 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idplus #վառելիքի թվային քարտ
Վառելիքի թվային քարտերն արդեն հասանելի են մի շարք լցակայաններում, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կետերում կարող եք խնայել՝ ձեռք բերելով մատչելի վառելիք։

Ran Oil, Arm Petrol, Flash բենզալցակայաններ եւ Erebuni գազալցակայանների համար վառելիքի քարտեր կարելի է ձեռք բերել idplus հավելվածում եւ ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։   

Idplus-ի նախագծերի ղեկավար Աղավնի Կնյազյանն ասել է, որ վառելիքի քարտով վճարելն ավելի մատչելի է եւ արագ․ «Վառելիքի թվային քարտերը հարմար են նրանով, որ նախապես ձեռք եք բերում վառելիքի որոշակի քանակ, որը հետո ծախսում եք տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Քանի որ կարող եք վառելիքի քարտով նաեւ կիսվել, ստացվում է, որ ընտանիքի համար ձեռք կբերեք միանգամից ավելի շատ լիտրեր եւ հետեւաբար նաեւ՝ ավելի շատ կխնայեք։ Մենք աշխատում ենք լցակայանների ցանկն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներն ընտրության ավելի լայն հնարավորություն ունենան»:

Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Կատալոգ» բաժին, սեղմել «Վառելիքի քարտեր» կոճակը, ապա ընտրել լցակայանն ու որոշել վառելիքի չափը, վերջում վճարել Իդրամով, եւ վառելիքի քարտը պատրաստ է։

Լցակայանում պետք է պարզապես տեղեկացնել աշխատակցին, որ վճարելու եք idplus վառելիքի քարտով եւ հենց idplus հավելվածով սքանավորել QR կոդը։
Դիտում՝ 11508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai