Արցախցիներին աջակցության ծրագրի դիմումների վերջնաժամկետը հունվարի 31-ն է

11.01.2024 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#աջակցության ծրագիր #արցախցի
Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ այն անձինք, որոնք արդեն ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ այս հղմամբ։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ այստեղ:
Դիտում՝ 1947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW