ԿԲ-ն հստակեցրել է «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացումը
04.01.2024 | 08:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Կենտրոնական բանկից հայտնում են, որ «նոր խմբագրությամբ հաստատված փոփոխություններն առավել հստակ ու թափանցիկ են դարձնելու «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացը»:
«Մասնավորապես, արժեթղթեր թողարկող կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախքան արժեթղթերի թողարկումը հստակեցնել՝ արդյո՞ք թողարկվող արժեթուղթը (պարտատոմսը) կարող է ընդունելի լինել Կենտրոնական բանկի հետ ռեպո գործառնությունների համար, թե ոչ: Առավել պարզեցվելու է վարկանիշ ունեցող պարտատոմսերի՝ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում ներառվելու գործընթացը:
Այս փոփոխությունները Կենտրոնական բանկին հնարավորություն կտան նաեւ կիրառել ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի վարկային ռիսկի գնահատման նոր մեխանիզմներ, իսկ ակտիվների կառավարման տեսանկյունից՝ ավելի արդյունավետ գնահատել եւ նվազեցնել Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ վերջինս կնպաստի նաեւ արժեթղթերի շուկայի զարգացմանը», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: