Կոնվերս Բանկը «Ձմեռ պապ» է դարձել Տավուշի սահմանապահ երկու բնակավայրի երեխաների համար

28.12.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Դարձիր Ձմեռ պապ»

Կոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով:

Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է եւ հաջորդ տարի կնշի 15-ամյակը:

Բանկի աշխատակիցները Ձմեռ պապ են դարձել Տավուշի մարզի սահմանապահ երկու բնակավայրի առաջին եւ երկրորդ դասարանցիների համար:

««Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք պարգեւել երեխաներին ու վստահություն, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին: Դրա շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք:

Լավ օրինակը վարակիչ է. այսօր նման նախաձեռնությունները շատ համակիրներ ունեն եւ իրականացվում են ինչպես տնտեսվարողների, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների ու անհատների նախաձեռնությամբ»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվում է, որ նախագծի շրջանակում երեխաների համար նաեւ տոնական միջոցառում է կազմակերպվել: Բնակավայրերի դպրոցներին տրամադրվել են ժամանցային, բակային խաղեր ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Դիտում՝ 1783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW