Իդրամը, IDBank-ը եւ «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների

27.12.2023 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #«Հայորդի»
Իդրամի եւ IDBank-ի թիմերը, ինչպես ամեն տարի, նվերներ են պատրաստում եւ «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։

Այս տարի երկու ընկերությունները որոշում են կայացրել նվերներ հանձնել այն երեխաներին, որոնց ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների հետեւանքով գրանցվել են զոհեր։ Շուրջ 300 երեխայի համար IDBank-ի եւ Իդրամի աշխատակիցները պատրաստել են անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։

«Դեկտեմբերի 25-ին տիկնիկային թատրոնի ամբողջ դահլիճում երկու ընկերությունների հրավերով արցախցի այս 300 երեխաներն էին․ նրանցից շատերն առաջին անգամ էին թատրոնում, ոմանք առաջին անգամ էին ուրախ միջոցառման մասնակցում սեպտեմբերյան դեպքերից հետո։

«Սանտայի նվերները» ներկայացումը մեծ խանդավառությամբ են դիտել, իսկ հետո նրանք ստացել են այդքան սպասված նվերները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 11548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW