Պեսկովը հայտարարել է Հայաստանի տնտեսության «տպավորիչ» աճի մասին

27.12.2023 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը օգուտ է բերում միության բոլոր երկրներին։

«Մենք տեսնում ենք Հայաստանի տնտեսության աճի շատ տպավորիչ տեմպերը, եւ ԵԱՏՄ-ն մեծ դեր ունի այս ձեռքբերումներում։ Մենք աճ ենք տեսնում Ղրղզստանում, Բելառուսում, Ռուսաստանում»,- ասել է Պեսկովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, պետությունների զարգացման տրամաբանությունը խոսում է ինտեգրման օգտին։

«Երբ այս ինտեգրումը հիմնված է ոչ թե ինչ-որ մեկի գերակայության, այլ փոխշահավետ համագործակցության վրա, դա բխում է բոլոր երկրների ժողովուրդների շահերից»,- ասել է Պեսկովը։
Դիտում՝ 6104

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW