2023-ին առաջատար բանկերն ազատել են ավելի քան 60 հազար աշխատակցի

26.12.2023 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Financial Times #բանկեր #կրճատումներ
2023 թվականին համաշխարհային քսան խոշորագույն բանկերը կրճատել են աշխատակազմն ավելի քան 60 հազարով, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, նման տվյալներ է ներկայացնում Financial Times (FT) թերթը։

Ներդրումային բանկերն արդեն երկու տարի շարունակ տուժում են միջնորդավճարներից եկամուտների կտրուկ անկումից, քանի որ կրճատվել է գործարքների եւ հրապարակային տեղաբաշխումների թիվը: Սա ստիպում է նրանց խնայել՝ կրճատելով աշխատատեղերը։ «Բանկերի մեծ մասում չկա ոչ կայունություն, ոչ ներդրումներ, ոչ աճ, եւ, ամենայն հավանականությամբ, կլինեն աշխատատեղերի նոր կրճատումներ»,- FT-ին ասել է Silvermine Partners աշխատանքի ընդունման ընկերության սեփականատեր Լի Թաքերը:

Հակառեկորդի առաջատարը UBS-Credit Suisse-ն է։ UBS-ը, որը նախկինում կլանել էր Credit Suisse-ը, նոյեմբերին հայտարարեց, որ միավորված խմբից աշխատանքից կազատի 13 000 աշխատակիցների: Միաժամանակ, բանկի գլխավոր տնօրեն Սերջիո Էրմոտին արդեն տեղեկացրել է, որ հաջորդ տարին «որոշիչ է» լինելու երկու բանկերի ինտեգրման գործընթացի համար։ Այս կապակցությամբ վերլուծաբաններն ակնկալում են հազարավոր նոր աշխատակիցների կրճատումներ։

Կրճատվածների թվով երկրորդ տեղում է Wells Frago-ն։ Այնտեղ աշխատանքից զրկվել է 12 000 մարդ։ Բանկի գլխավոր տնօրեն Չարլի Շարֆը հայտնել է, որ բանկը $1 միլիարդ է հատկացրել արձակման վճարումների համար: Դա կարող է նշանակել ապագայում տասնյակ հազարավոր աշխատակիցների հնարավոր կրճատումներ։

2007-2008 թվականների ճգնաժամի ընթացքում խոշորագույն բանկերն աշխատանքից ազատել էին 140 000 մարդու։ Ավելի ուշ զանգվածային կրճատումներ տեղի ունեցան 2015 եւ 2019 թվականներին, երբ վարկային հաստատությունները դժվարություններ ունեին պատմականորեն ցածր տոկոսադրույքների պատճառով:

Այս տարի կրճատումների առնվազն կեսը բաժին է ընկել Ուոլ Սթրիթի ներդրումային բանկերին, որոնք չեն կարողացել արագ հարմարվել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հիմնական տոկոսադրույքների սրընթաց աճին:

Որոշ կազմակերպություններ արդեն հայտարարել են ապագա զանգվածային կրճատումների մասին։ Այսպես, բրիտանական Metro Bank-ը կարող է աշխատանքից ազատել իր աշխատակիցների 20%-ին։
Դիտում՝ 6017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW