Ստորագրվել է հուշագիր ՄՖՀՍ պաշտոնական հայերեն թարգմանության մասին

19.12.2008 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիրը եւ ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր ստորագրել են հուշագիր, որի նպատակն է մանրամասնել Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտների (ՄՖՀՍ) պաշտոնական հայերեն թարգմանության և դրանց` որպես ՀՀ ազգային ստանդարտների ընդունման հետ կապված փոխհամագործակցության պայմանները:

ՀՀ Հաշվապահական հաշվառման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ Ազգային Ժողովում երկրորդ ընթերցման փուլում, համաձայն որի` 2009թ.-ի հունվարի 1-ից ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը եւ 2010թ. հունվարի 1-ից բոլոր ֆինանսական հաստատությունները պետք է իրենց հաշվապահական հաշվառումը վարեն համաձայն ստանդարտների:

Դիտում՝ 9240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW