ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:2023թ.-ի մայիսին Նյու Յորքում կայացած «Լավագույն ենթապահառու բանկեր» ամենամյա 21-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է 2023թ․-ի հաղթողներին յոթ տարածաշրջանում եւ ավելի քան 80 երկրում, տարածքներում եւ շրջաններում: «Տեղական շուկաներում եւ տարածաշրջաններում լավագույն ծառայություններ մատուցող հաստատություններին ընտրելիս «Global Finance»-ի խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայական հետազոտությունների արդյունքները եւ փորձագիտական աղբյուրներից եւ բանկերից ստացված տվյալները: Ընտրության ընթացքում կիրառվել են մի շարք չափանիշներ, ինչպիսիք են` հաճախորդների հետ հարաբերություններ, սպասարկման որակ, մրցակցային սակագներ, ոչ ստանդարտ բնույթի գործարքների օպտիմալ վարում, տեխնոլոգիական հարթակներ, հետհաշվարկային գործառնություններ, բիզնեսի անընդհատության ապահովում, տեղական շուկաների եւ օրենքների իմացություն»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ ընտության համար հիմք է հանդիսացել նաեւ պահառության ծառայությունների օգտվողներից ստացված տեղեկատվությունը: Գնահատվել է 2022 թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեությունը: «Global Finance»-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշել է, որ արժեթղթերի սպասարկման ոլորտը շարունակում է զարգանալ դրա հիմքում ընկած տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգընթաց:««Global Finance»-ի «Լավագույն ենթապահառու բանկեր» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել այն կազմակերպությունները, որոնք նորարար եւ արդյունավետ լուծումներ են առաջարկում հաճախորդներին ամբողջ աշխարհում»,- ասել է Ջիարապուտոն: Tweet Դիտում՝ 5788