Երեւանում է Ասիական զարգացման բանկի նախագահը

27.11.2023 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավային:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ ընդգծել, որ այն նպաստում է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն:

Մասացուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:

Քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
Դիտում՝ 1570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW