Evocabank-ը շվեյցարական responsAbility-ից ներգրավել է $7 միլիոն

24.11.2023 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #responsAbility
Evocabank-ը ստորագրել է նոր միջազգային համագործակցության պայմանագիր responsAbility շվեյցարական ներդրումային կազմակերպության հետ։

Համագործակցության արդյունքում Evocabank-ը ներգրավել $7 միլիոն։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Նշվում է, որ 30.09.2023թ․-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելը շուրջ 59 մլրդ դրամ է՝ 2022թ․ տարեվերջի նկատմամբ գրանցելով 34% աճ:

«Միկրո, փոքր եւ միջին բիզնեսները (ՄՓՄՁ-ները) հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում: Դրանք խթանում են բիզնես միջավայրի ակտիվացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը:

Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 2279

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW