«Euromoney» 2023. HSBC Հայաստանը լավագույնն է ճանաչվել միանգամից երկու ոլորտներում
09.11.2023 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /


Euromoney ամսագրի հարցումը բացահայտում է կորպորատիվ ֆինանսական ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններին՝ հիմնվելով հաճախորդների քվեարկության վրա։
HSBC Հայաստանի կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Միքայել Պետրոսյանը նշել է.
«Տվյալ մրցանակներն ընդգծում են մեր կորպորատիվ հաճախորդների հատուկ ֆինանսական կարիքների բավարարմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը։ Մեր հաճախորդակենտրոն մոտեցումը շարունակում է վստահության և գոհունակության արժանանալ նրանց շրջանում»։
HSBC խումբը եւս Euromoney պարբերականի կողմից արժանացել է մրցանակի։ Ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող հաստատությունների շրջանում անցկացված հարցումների արդյունքում կազմակերպությունը ճանաչվել է աշխարհում «Շուկայի առաջատար»։
«Հարցման արդյունքները բացահայտում են բանկային ոլորտի առաջատարներին՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների վրա։ Կցանկանայի ընդգծել, որ այս հաջողությունը հնարավոր չէր լինի առանց մեր հաճախորդների, որոնց կարծիքն ու հավատարմությունը մեզ խրախուսում են շարունակաբար կատարելագործվել և էլ ավելի բարելավել մեր ծառայությունները՝ ի նպաստ մեր հաճախորդների հատուկ ֆինանսական կարիքների բավարարմանը»,- հավելել է Միքայել Պետրոսյանը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: