Goldman Sachs-ի ղեկավարը նշել է թիվ 1 ռիսկը համաշխարհային տնտեսության համար

08.11.2023 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #Ջոն Ուոլդրոն
Goldman Sachs Group (GSG)-ի նախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն Ջոն Ուոլդրոնը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության համար հիմնական ռիսկը գլոբալ գնաճի բարձր մակարդակն է:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ Սինգապուրում ելույթ ունենալով «Նոր տնտեսության ֆորումում», Ուոլդրոնը նշել է, որ համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման վրա ազդող մեկ այլ կարեւոր գործոնը աշխարհաքաղաքական լարվածության աճն է։

«Գնաճը եւ աշխարհաքաղաքականությունը, անկասկած, ամենամեծ մարտահրավերներն են», - ասել է Goldman Sachs Group-ի նախագահը:
Դիտում՝ 6401

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW