Հունվար-հոկտեմբերին ՀԿԵ-ն փոխադրել է 421.5 հազար ուղեւոր

08.11.2023 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #ուղեւոր #միջազգային փոխադրում
2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) փոխադրել է 421.5 հազար ուղեւոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1%-ով:

ՀԿԵ-ից հայտնել են, որ մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղեւոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7%-ով, իսկ միջազգային հաղորդակցության (Երեւան-Թբիլիսի-Երեւան, Երեւան-Բաթումի-Երեւան) մասով պատկերը հետեւյալն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղեւոր նախորդ տարվա նկատմամբ 3%-ի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների եւ մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռել է նաեւ մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվել է պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:
Դիտում՝ 4492
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW