Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան 9/3 հասցեում բացվել է Ֆասթ Բանկի նոր՝ 32-րդ մասնաճյուղը։ «Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում եւ այլն։«Գավառ» մասնաճյուղի բացումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում։Ֆասթ Բանկի թիմը շարունակաբար աշխատում է իր հաճախորդներին սպասարկման լավագույն պայմաններ առաջարկելու համար։ Դրանով է պայմանավորված թե՛ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, թե՛ արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի վերանորոգումն ու ավելի ժամանակակից, նորաոճ տեսքի բերելը։ Բանկը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդները ֆինանսական գործարքներ կատարելիս կամ պարզապես խորհրդատվություն ստանալիս լիարժեք հարմարավետ զգան իրենց»,-նշված է բանկի հաղորդագրությունում:Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:Մանրամասները՝ տեսանյութում։ Tweet Դիտում՝ 2712