Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0․1%
06.11.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 1.0%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.2% գնանկում:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0.8%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ։
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 4.8%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 19% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ։
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.4%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8%-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% նվազում:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: