Ռուսաստանի բանկը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (ԵԱՏՄ) աուդիտորական ծառայությունների միասնական շուկա ստեղծելու ուղղությամբ։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի Բանկի կողմից 2024 թվականի եւ 2025-2026 թվականների համար Ռուսաստանի ֆինանսական շուկայի զարգացման հիմնական ուղղությունների մասին փաստաթղթի նախագծում ասվում է, որ Ռուսաստանի բանկը կշարունակի նաեւ բարեկամ երկրներում Ռուսաստանի աուդիտորական ընկերությունների կողմից տրված աուդիտորական հաշվետվությունների ճանաչման հետ կապված աշխատանքները:Banks.am-ը նշում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան դեռ 2019 թվականի հունվարին հավանություն էր տվել ԵԱՏՄ շրջանակներում աուդիտորական գործունեության իրականացման մասին համաձայնագրի նախագծին։Այն ժամանակ EY Banks.am-ի երեւանյան գրասենյակից հայտնել էին, որ ընկերությունը դրական է գնահատում ԵԱՏՄ-ում աուդիտորական ծառայությունների միասնական շուկայի ձեւավորումը։«Փոփոխությունները կնպաստեն աուդիտի որակի բարձրացմանը՝ գործունեության կարգավորման, ինչպես նաեւ աուդիտորական որակավորումների նկատմամբ պահանջների միասնականացման շնորհիվ»,- նշել էին EY-ում։ Tweet Դիտում՝ 3955