EY-ում դրական են գնահատում ԵԱՏՄ-ում միասնական աուդիտի ներդրումը

04.02.2019 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #EY #աուդիտ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հունվարի 29-ին հաստատել էր միության շրջանակում Աուդիտորական գործունեություն կատարելու մասին համաձայնագիրը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկայի ստեղծում:

Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY (Ernst & Young) ընկերության երեւանյան գրասենյակից Banks.am-ին հայտնել են, որ դրական են գնահատում ԵԱՏՄ-ում աուդիտորական ծառայությունների միասնական շուկայի ձեւավորումը։

«Փոփոխությունները կնպաստեն աուդիտի որակի բարձրացմանը՝ գործունեության կարգավորման, ինչպես նաեւ աուդիտորական որակավորումների նկատմամբ պահանջների միասնականացման շնորհիվ»,- նշել են EY-ում։

Բացի այդ, ընկերությունում կարծում են, որ շուկան կընդլայնվի եւ աուդիտորական ընկերությունների համար հնարավորությունները կավելանան։

«Կմեծանա մրցակցությունը շուկայում, ինչը դրական է աուդիտորական ընկերությունների ծառայություններից օգտվող ընկերությունների համար»,- ընդգծել են EY-ում։

ԵՏՀ-ում նշել են, որ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության աուդիտորական ընկերությունները հնարավորություն կստանան աուդիտորական ծառայություններ մատուցել մյուս անդամ պետություններում: Եվ ընդհակառակը, աուդիտորական եզրակացություն ստանալու գործում շահագրգռված անձիք կարող են ծառայություն մատուցողին ընտրել ԵԱՏՄ ցանկացած երկրից:

Համաձայնագիրը նախատեսում է ԵԱՏՄ երկրներում աուդիտորական գործունեության կարգավորման իրականացման եւ կազմակերպման համար միասնական մոտեցումների սահմանում, աուդիտորների որակավորման ատեստատների եւ աուդիտորական եզրակացությունների փոխադարձ ճանաչում:

ԵՏՀ-ում ակնկալում են, որ այս քայլը կընդլայնի բիզնեսի հնարավորությունները, կբարձրացնի ներդրումային գրավչությունն ու միության անդամ պետությունների աուդիտորական ընկերությունների արդյունավետությունը:
Դիտում՝ 4996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW