Կառավարության որոշմամբ կվերանայվի եւ կթարմացվի ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչեւ 2040 թ.-ը եւ դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: «Անհրաժեշտ է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները, ինչը հնարավորություն կտա ապահովել նվազագույն ծախսերով էներգիայի արտադրությունը, ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը եւ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները եւ կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից։ Նախատեսվում է նաեւ վերանայել արեւային կայանների կառուցման Ռազմավարությամբ սահմանված հզորության սահմանաչափերը եւ սահմանել նոր հզորության սահմանաչափ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային պայմաններով գործող արեւային կայանների համար»,- ասվում է որոշման նախագծում:Նշվում է, որ մինչեւ 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի։ Արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թ.-ին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչեւ 2040 թվականը՝ շուրջ 60%-ի։ Tweet Դիտում՝ 1710