«Տնտեսության մեջ մենաշնորհները վերացրել ենք»

23.10.2023 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք»:

Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը:

«Այն, որ մենք ի հեճուկս բոլոր ցնցումների եւ հարվածների, ի վիճակի եղանք ոչ միայն  մակրոտնտեսական կայունություն  ապահովել, այլեւ շարունակել տնտեսական զարգացման դինամիկայի մեջ լինել, դա միայն մի բացատրություն ունի: Դա ոլորտում հակակոռուպցիոն որոշումների արդյունավետ իրականացումն է:

Մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, մենք հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW