Խաղողի մթերում իրականացնող տնտեսավարողներին կտրամադրվի 870 մլն դրամ սուբսիդիա
19.10.2023 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Ըստ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների՝ ընթացիկ տարվա խաղողի ավելցուկային քանակն Արմավիրի եւ Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65 հազար տոննա:
Որոշմամբ առաջարկվում է պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 870 մլն դրամ՝ 6000 տոննայից մինչեւ 9000 տոննան ներառյալ եւ 15000 տոննա եւ ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման համար:
Հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչեւ 1 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01% տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: