Արցախբանկը վերսկսում է տեղահանվածների գրավադրված ոսկյա իրերի վերադարձի գործընթացը
11.10.2023 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախբանկ

«Տեղեկացնում ենք, որ բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաեւ նախատեսում է 500-ից ավել հաճախորդների եւս վերադարձնել:
Ս.թ. հոկտեմբերի 11-ից սկսած Բանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ Բանկի «Նաիրի» մասնաճյուղ (ք.Երեւան, Սայաթ-Նովա պող. 10/1):
Ինչ վերաբերում է վերջերս ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ դեպքի փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Անհիմն շահարկումներից խուսափելու համար խնդրում ենք հետեւել բացառապես Բանկի պաշտոնական հաղորդագրություններին», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկի Զանգերի կենտրոնի հեռախոսահամարներն են 012 777771, 012 777772:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: