Արեգակ եւ ՍԵՖ Ինտերնեյշնլ վարկային կազմակերպությունները միավորվել են

29.09.2023 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արեգակ #ՍԵՖ Ինտերնեյշնլ #ՈՒՎԿ
Արեգակ եւ ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունները միավորվել են: Այսուհետ նրանք հանդես կգան միասնական՝ Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպություն (ՈՒՎԿ) անվան ներքո։

Արեգակ ՈւՎԿ-ից հայտնել են, որ երկու ընկերությունն էլ ունեն ավելի քան 25 տարվա պատմություն եւ այդ տարիների ընթացքում տրամադրել են տասնյակ հազարավոր վարկեր:

«Միավորման մասին որոշումը կայացվել է մեր հաճախորդներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու, մասնաճյուղային ցանցի հասանելիությունն ընդլայնելու, ավելի բազմազան եւ ճկուն պրոդուկտներ ներկայացնելու, ավելի լավ պայմաններ ապահովելու համար: Մեր տեսլականն է լինել դինամիկ եւ պատասխանատու ֆինանսական ընկերություն, իսկ նպատակներն են աջակցել բնակչությանը եւ բիզնեսին․ տրամադրել մատչելի ֆինանսական ծառայություններ, շարունակաբար ավելացնել վարկերի ծավալները, ներդնել նոր վարկատեսակներ, ընդլայնել մասնաճյուղային ցանցը, արդիականացնել ու թվայնացնել ծառայությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Միավորման արդյունքում Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպությունն ապահովելու է ծառայությունների հասանելիություն 900-ից ավելի համայնքում՝ 31 մասնաճյուղերի եւ 6 ներկայացուցչությունների շնորհիվ։

Գործող պայմանագրերի պայմանները կմնան անփոփոխ:

Բոլոր փոփոխությունների, գործող եւ նոր մասնաճյուղերի, ինչպես նաեւ նոր ծառայությունների մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ պաշտոնական էջերի սոց հարթակներում։
 
Արեգակ ՈւՎԿ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 4117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW