360 մլն դրամ՝ արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար

28.09.2023 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #արցախցի
Կառավարությունը 360 մլն դրամ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար:

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման եւ գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունը 360 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին:

Ըստ հիմնավորման՝ 150 մլն դրամ հատկացվել է Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ, իսկ մնացած 7 մարզերին՝ յուրաքանչյուրին 30 մլն-ական դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 221.676.000 դրամ է հատկացվել 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Դիտում՝ 2089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW