Առցանց անմաքս առեւտրի շեմը կգործի մինչեւ 2024 թվականի ապրիլի 1-ը

28.09.2023 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Առցանց անմաքս առեւտուր #ՊԵԿ
Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առեւտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով եւ (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչեւ 2024 թվականի ապրիլի 1-ը։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային եւ (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։

ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ եւ (կամ) 31 կգ, հետեւաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի եւ (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

ՊԵԿ-ը նշում է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։
Դիտում՝ 3446
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW