Աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատը կաջակցի արցախցիներին

27.09.2023 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ #արցախցի
Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատը հայտարարել է իր լիազորությունների շրջանակում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու մասին։

«Պալատը պատրաստ է հաշվապահների եւ աուդիտորների որակավորման հեռավար անվճար դասընթացներ կազմակերպել, ապահովել մասնագիտական զարգացման դասընթացներին հեռավար անվճար մասնակցություն, տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցելու համար, ինչպես նաեւ՝ տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ, աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում»,- ասված է հայտարարությունում։

Պալատի հացեն է Երեւան, Կոմիտաս 49/3, հեռ. (010), (077) 249178, կայքը՝ www.caaa.am։
Դիտում՝ 2219

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW