Պեսկովը խոսել է Հայաստանի տնտեսության «անուղղակի սուբսիդավորման» մասին

26.09.2023 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
# Դմիտրի Պեսկով #տնտեսական համագործակցություն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական համագործակցությունը համեմատելի չէ հայ-ամերիկյան համագործակցության մակարդակի հետ։

«Դժվար թե ինչ-որ բան համեմատվի Ռուսաստանի տնտեսության հետ Հայաստանի ինտեգրման խորության հետ։ Դժվար թե ինչ-որ բան համեմատվի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ։ Չմոռանանք տարբեր բնական պաշարների բավականին արտոնյալ մատակարարումների մասին։ Դա շատ նշանակալի ներդրում է Հայաստանի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է եւ շարունակելու է անել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է Պեսկովը։
Դիտում՝ 8174

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW