Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 30%

21.09.2023 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիայի ԿԲ
Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը 25%-ից բարձրացրել է մինչեւ 30%։

«Որոշվել է շարունակել դրամավարկային քաղաքականության խստացման գործընթացը՝ գնաճային սպասումները ֆիքսելու եւ գների վարքագծի վատթարացումը զսպելու նպատակով», - ասվում է Թուրքիայի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ս.թ. հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը առաջին անգամ 2021 թվականից ի վեր բարձրացրեց տոկոսադրույքը՝ 8,5%-ից մինչեւ 15%: Դա Կենտրոնական բանկի նոր ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանի առաջին որոշումն էր։

Օգոստոսին Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը 17,5%-ից բարձրացրել էր մինչեւ 25%։
Դիտում՝ 5513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW