ՊԵԿ-ն օգոստոսին 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերել է չգրանցված աշխատողներ

19.09.2023 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #վարձու աշխատող
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 67 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն այստեղ:
Դիտում՝ 2283

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW