ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2036թ.

14.09.2023 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԷԿ #էներգաբլոկ
Կառավարությունն այսօր հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը եւ նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ կատարման պլանը:

Ըստ հիմնավորման, իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թվական:

Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ (շուրջ $189 մլն ՌԴ-ից ստացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամ)։

Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաեւ մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները եւ նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը՝ նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը եւս 10-ը տարով՝ 2026 թվականից մինչեւ 2036 թվականը:
Դիտում՝ 1953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW