IDBank-ն առանձնացրել է մի քանի կարեւոր խորհուրդ՝ քարտային զեղծարարություններից պաշտպանվելու համար։ Բանկն առաջարկում է սկսենք անվտանգության ամենապարզ միջոցներից․- Փորձեք քարտը երբեք չմոռանալ բանկոմատում, աշխատասեղանին, չդնել հեռախոսի պատյանի հետեւի գրպանիկում։- Ունեցած ամբողջ գումարը պետք չէ պահել մի քարտի վրա: Ավելի ապահով է հիմնական գումարը պահել բանկային ընթացիկ կամ խնայողական հաշվին՝ միաժամանակ ստանալով եկամուտ կամ, օրինակ, էլեկտրոնային դրամապանակին՝ հեշտությամբ կատարելով QR վճարումներ՝ ձեռքի տակ ընդհանրապես քարտ չունենալով, այսինքն՝ խուսափելով նաեւ այն կորցնելու վտանգից։ Եթե որոշել եք գումարը պահել հենց քարտի վրա, ոչ մի դեպքում, ոչ մի նպատակով եւ ոչ ոքի մի՛ տրամադրեք Ձեր քարտի CVV/CVC կոդը եւ PIN-կոդը։ Եթե քարտը կորցրել եք կամ այն գողացել են, անհրաժեշտ է արգելափակել այն որքան հնարավոր է արագ։ IDBank-ի քարտերի դեպքում դա կարելի է անել մի քանի վայրկյանում՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։ Պետք է հավելվածի «Բանկինգ» բաժնում կամ առցանց հարթակի «Քարտեր» բաժնում ընտրել կորած քարտը, ապա սեղմել «Արգելափակել քարտը»։ Եթե ավելի ուշ կպարզվի, որ քարտն իրականում չէր կորել, նույն արագությամբ կարող եք ապաարգելափակել այն՝ կրկին Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնից։ Կորած քարտը գտնելու դեպքում ճիշտ կլինի վերաթողարկել այն՝ ապահովության համար: Tweet Դիտում՝ 2727