ՀՀ-ից սեպտեմբերի 1-ին ընդառաջ Wildberries-ից պատվիրվել է ուսապարկ, հագուստ եւ գրենական պիտույքներ
30.08.2023 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kpcdn.net

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Wildberries-ը ներկայացրել հայ ծնողների կողմից ամենաշատ գնվող ապրանքները։
Այսպես, ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել դպրոցական հագուստի, կոշիկի, գրենական պիտույքների եւ տարբեր աքսեսուարների ձեռքբերմանը։
Այս ամռանը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զգեստների պահանջարկը աճել է 8 անգամ, շապիկների՝ 11, տաբատների՝ 12, կոստյումների՝ 21, ջինսերի՝ 14 անգամ։
Կոշիկների տեսականուց ծնողները նախընտրել են սպորտային կոշիկներ, որոնց պահանջարկը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ, սանդալների՝ 11 անգամ, աշնանային կոշիկների՝ 9 անգամ։
Ամենապահանջված ապրանքների ցուցակում դպրոցական ուսապարկն է իր պարագաներով։ Գրեթե 8 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ տարեկան աճը կազմել է 272%։ Մնացած գրենական պիտույքներից ամենաշատը գնվել են մատիտատուփերը (+367%), գրիչները (+474%), մատիտները (+464%), տետրերը (+442%) եւ, մասնավորապես, թուղթը (+107%)։
Պատվիրված ապրանքների մեծ մասը գնել են Երեւանի, Կոտայքի եւ Սյունիքի մարզերի բնակիչները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: