Գյուղատնտեսական հումքի մթերումների համար սուբսիդավորման ծրագրի պայմանները կբարելավվեն

24.08.2023 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղատնտռեսական հումք #սուբսիդավորում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման հետեւանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները կրում են զգալի վնասներ եւ դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։
Նշվում է նաեւ, որ վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն է առաջանում նաեւ եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով։

Ծրագրի շրջանակում 2022 թ.-ին տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության եւ արտահանման նպատակով խաղողի եւ պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների եւ շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչեւ 6 ամսով լրացուցիչ ժամկետներ եւ մինչեւ 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները:

2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ եւ վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ եւ Էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70%-ն ապահովվել է արտահանումների հաշվին եւ շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին:  

Ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկերից բացի, 2023 թ. օգոստոսի 15-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ:
Դիտում՝ 4940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW