Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 450 մլն դրամով: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։ Ծրագրերի շրջանակում 2023 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Օգոստոսի 18-ի դրությամբ աջակցություն է ստացել երեխա ունեցող 1685 ընտանիք, որից 236-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով (222 մլն դրամի շրջանակում), 494-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (23 մլն դրամի շրջանակում) եւ 955 շահառու՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (983 մլն դրամի շրջանակում):Այս պահի դրությամբ 2023 թվականին վճարվել է 1 մլրդ 228 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող 7137 ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 928 մլն դրամ։ Tweet Դիտում՝ 4814