Ozon-ը Հայաստանում գործարկում է արտոնյալ պայմաններով պատվերների տրամադրման կետեր: Մարկետփլեյսն ընդլայնում է իր ներկայությունը երկրում եւ աջակցման հատուկ ծրագրի միջոցով նոր լոգիստիկ գործընկերներ ներգրավում: Ծրագիրը ենթադրում է ֆիքսված վճարումներ այն ձեռնարկատեր գործընկերներին, որոնք պատվերների տրամադրման կետ կբացեն: Դա թույլ կտա ավելի ակտիվորեն զարգացնել ցանցը եւ հաճախորդների համար ավելի հարմարավետ դարձնել: «Տարածաշրջանի ձեռնարկատերերը կկարողանան ընկերության պատվերների տրամադրման կետեր բացել արտոնյալ պայմաններով: Ozon-ի ֆրանշիզան մարկետփլեյսի վճարումներ եւ հատուցումներ չի ներառում, հակառակը՝ Ozon-ը գործընկերներին վճարում է ֆիքսված տոկոս շրջանառությունից, իսկ առաջնահերթ վայրերում երաշխավորում է ֆինանսական աջակցություն՝ բացման օրվանից սկսած առաջին վեց ամսվա ընթացքում: Ֆինանսական աջակցության չափը կախված է տարածաշրջանից, որը հաշվի է առնում ցանցի լայն աշխարհագրությունը եւ փոքր ու մեծ քաղաքներում նման կետերի գործունեության համար պահանջվող տարբեր ծախսերը: Միեւնույն ժամանակ, բոլոր կետերը շրջանառության 4,7%-ի չափով վարձատրություն կստանան»,- ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր լոգիստիկ ծրագրերի զարգացման գծով տնօրեն Հարություն Գաբրիելյանը:Նրա խոսքով՝ մարկետփլեյսը կպարզեցնի նաեւ տարածքներին ներկայացվող պահանջները եւ հաշվի կառնի այդ տարածքների՝ հաճախորդին հարմար եւ մոտ գտնվելու հանգամանքը: Tweet Դիտում՝ 18639