Կայացել է Երևան-Կապան-Երևան չվերթով առաջին թռիչքը

19.08.2023 | 21:48 Գլխավոր էջ / Նորություններ /
Օգոստոսի 19-ին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով իրականացվել է առաջին չվերթը Երևան-Կապան-Երևան երթուղով։

Այս չվերթով «Զվարթնոց օդանավակայանից «Սյունիք» օդանավակայան ժամանեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը եւ պաշտոնական այլ անձինք։ Սյունիքում առաջին ուղևորներին դիմավորեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։ Առաջին չվերթով Երևան մեկնեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։

«Օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ երկրի համար։ Այն կարևոր է նաև ԶՊՄԿ-ի, որպես երկրի խոշորագոյւն ձեռնարկության համար, քանի որ կանոնավոր չվերթները զգալիորեն կբարելավեն ընկերության աշխատակիցների, գործընկերների և հյուրերի համար բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ։ Պատկան մարմինների կողմից համապատասխան որոշմամբ կանոնավոր չվերթները նախատեսվում է սկսել շուտով՝ ավնտանգային բոլոր պահանջների լիարժեք ապահովմամբ։ Չվերթները կիրականացվեն լիցենզավորված ընկերության կողմից, իսկ ԶՊՄԿ-ն հնարավորությունների սահմաններում կաջակցի բնակչության համար ավիատոմսերի մատչելի գնի ձևավորման գործընթացին»,- նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Երթուղին սպասարկող   «Նովէյր» ավիաընկերությունը հայտնել է, որ կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դարմ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։
 
Հիշեցնենք, որ մինչ այս մի շարք տեխնիկական թռիչքներ են իրականացվել, իսկ օգոստոսի 17-ին  Երևան-Կապան ավիաչվերթով Սյունիքի մարզ է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 3983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW