Կառավարությունը որոշել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող Հայփոստի մասնաշենքը եւ այն դարձնել «Ռիփաբլիք պլազա» Բաց բաժնետիրական ընկերություն:Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումն է։ Հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում եւ ֆոնդային բորսայի միջոցով իրականացնել մասնավորեցման գործընթացը։ Ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաեւ այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ «Նախատեսվում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի եւ բաժնետոմսերի վաճառքի (օտարում, մասնավորեցում) կազմակերպման եւ կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառում, մասնավորապես՝ օտարման ենթակա եւ ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծում, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառում։ Պետական գույքի գրավչության բարձրացումը, վաճառքի ու օգտագործման տրամադրման խթանման առավել արդյունավետ գործիքակազմի կիրառումը, ներդրումների ներգրավման խթանումը հանդիսանում են Ռազմավարության հիմնական նպատակներից»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ: Tweet Դիտում՝ 3766