Chaarat Gold-ը վաճառում է Կապանի հանքը

16.08.2023 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Chaarat Gold #Կապանի հանք
Chaarat Gold Holdings-ը $55,4 միլիոնով վաճառում է Կապանի հանքը («Չաարատ Կապան») Gold Mining Company-ին։

Ընկերությունը դեռեւս նախորդ շաբաթ հայտնել էր վաճառքի շուրջ քննարկումների մասին, իսկ նախօրեին հայտարարել, որ այս պահին գործարքի իրականացումը կարող է շահութաբեր լինել։

Chaarat-ը վաճառքից գոյացած գումարը նախատեսում է ուղղել պարտքերը նվազեցնելուն եւ մեկ այլ՝ Xiwang-ի պոտենցիալ ներդրումներն ավարտին հասցնելու համար:

«Առաջարկվող վաճառքը Chaarat-ին թույլ է տալիս կենտրոնանալ ոսկու ոլորտում իր աճի վրա՝ նպատակ ունենալով պորտֆելում զարգացնել պակաս ծախսատար, բայց ավելի շահութաբեր տարբերակներ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Մայք Ֆրեյզերը:

Վաճառքը պետք է հաստատեն բաժնետերերը, որոնց ընդհանուր ժողովի քննարկմանն առաջիկայում նախատեսվում է ներկայացնել հարցը։

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի եւ արծաթի պարունակությամբ:
Դիտում՝ 5240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW