Նշանակվել են “Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ” հիմնադրամի երկու նոր անդամները

17.12.2008 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդը նշանակել է “Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամներին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԿԲ մամլո ծառայությունում, հոգաբարձուների խորհրդի անդամներ են նշանակվել Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ Էմիլ Սողոմոնյանը, “Սպառողների իրավունքների պաշտպանություն” հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աբգար Եղոյանը, “Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա” իրավաբանական անձանց միության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Աշոտ Սալնազարյանը, ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության սպառողների շահերի պաշտպանության ու շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը:

Մամլո ծառայությունում հիշեցրել են, որ ավելի վաղ այս տարի ՀՀ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամներ էին նշանակել համապատասխանաբար Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանին եւ ԿԲ խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանին: 

Դիտում՝ 14337
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW