Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից Evocabank-ն արժանացել է 4 մրցանակի
11.08.2023 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /


Ըստ մրցանակաբաշխության, Evocabank-ը ճանաչվել է՝
1. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023/The Best Consumer Digital Bank in Armenia for 2023
2. Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023/The Best Consumer Mobile Banking App in Armenia for 2023
3. Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023/The Best Corporate Digital Bank in Armenia for 2023
4. Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023/The Best SME Banking in Armenia for 2023
Բանկից հայտնել են, որ հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:
Հաղթող բանկերը ընտրվել են հետեւյալ չափանիշների հիման վրա`
• Թվային հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն,
• թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
• թվային հաճախորդների թվաքանակի աճ,
• բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
• վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:
«Արհեստական ինտելեկտի եւ ավտոմատացման արագ առաջընթացի պայմաններում թվայնացման լավագույն առաջարկների չափանիշները մշտապես զարգանում են»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:
Նշվում է, որ Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակներով պարգեւատրվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք պատասխանատվությամբ սկսել եւ շարունակում են թվայնացման ուղին:
«Evocabank-ն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ձգտելով դառնալ ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: