Առաջին անգամ Հայաստանում. մեքենային պատճառված վնասը կգնահատի արհեստական բանականությունը

22.07.2023 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
Նորարարություն հայաստանյան ապահովագրական շուկայում. Նաիրի Ինշուրանսն առաջինն է Հայաստանում, որ մեքենայի վնասի գնահատման համար փորձարկում է արհեստական բանականության հնարավորությունները։ Ծրագրի փորձնական տարբերակն առաջին անգամ կներկայացվի հուլիսի 23-29-ը` Սևան Ստարտափ Սամմիթում։

Մի քանի տարիների ընդմիջումից հետո Սևան Ստարտափ Սամմիթը վերադառնում է։ Կազմակերպիչները խոստանում են` այս տարի այն լինելու է առավել մասշտաբային, սպասվում են մասնակիցներ և հյուրեր ոչ միայն հայաստանյան ՏՏ համայնքից, այլև աշխարհի տարբեր կողմերից։

Նաիրի Ինշուրանսն արդեն երրորդ անգամ է մասնակցում Սամմիթին` որպես գործընկեր։ Նաիրին հատկապես կարևորում է այս գործընկերությունը, որովհետև տարիների ընթացքում այս սամմիթները մեր երկրում օգնել են ձևավորել, զարգացնել ու կայացնել ստարտափ էկոհամակարգ։ Ստարտափ Սամմիթները դարձել են մշակույթ, շարժում` ընդգրկելով Հայաստանի և աշխարհի նորարար մտքերով ու գաղափարներով հազարավոր երիտասարդների։ Ուստի Նաիրի Ինշուրանսի համար սամմիթի կողքին կանգնելը նաև ընկերության սոցիալական պատասխանատվությունն է` նպաստել մեր երկրում ոլորտի կայացմանը, զարգացմանը, ՏՏ աշխարհում Հայաստանի դիրքավորմանը։

 Առաջին համագործակցությունը 2019 թվականին էր, այնուհետև արդեն 2023 թվականի ձմռանը Նաիրին` կրկին որպես գործընկեր, միացավ Հնդկաստանի Վիշակհապատնամ քաղաքում անցկացվող SSSHolidays–ին։ Նաիրի Ինշուրանսի և Ստարտափ Արմենիայի համագործակցությունն արդեն ավանդույթ է դարձել։ Այս տարի էլ Նաիրին միացավ Սևան Ստարտափ Սամմիթին` որպես Official insurance partner: Նաիրին բոլոր մասնակիցներին և հյուրերին նվիրում է դժբախտ պատահարներից ապահովագրություն, որը գործում է սամմիթի օրերի ընթացքում և սամմիթի անցկացման տարածքում` 1 մլն ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթով։ Դրա համար պետք է նախ ներբեռնել Nairi Mobile բջջային հավելվածը, գլխավոր էջում սեղմել համապատասխան «activate your insurance policy for SSS2023» ու վերջ։



Հավելվածն ունենալու դեպքում ոչ միայն կարող եք օգտվել Նաիրիի տարածքում ստեղծված ժամանցի տարբեր հետաքրքիր ու գրավիչ առաջարկներից, մասնակցել խաղարկությանն ու շահել նվերներ, այլև փորձարկել AI–ով մեքենայի գնահատման մեր նոր ծրագրի փորձնական տարբերակը (demo version)։

Ամիսներ շարունակ ծրագրավորողների մի մեծ թիմ աշխատել է նորարար այս լուծման ուղղությամբ։ Նաիրին առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց բջջային հավելված, հիմա էլ աշխատում է հավելվածում AI-ի օգնությամբ մեքենայի վնասի գնահատման գործառույթն ամբողջապես ներդնելու համար։ Այսինքն` հետագայում` ծրագիրը լիարժեք ներդնելուց հետո, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում անհրաժեշտ է լինելու նկարել մեքենայի վնասված հատվածները, դրանից հետո արհեստական բանականությունը կվերլուծի տվյալները, ապա կառաջարկի պատճառված վնասի գնահատման չափը։

Ընկերությունը կարևորում է տեխնոլոգիական զարգացած դարաշրջանում միշտ «ձեռքը զարկերակի վրա պահելն» ու ոլորտի միջազգային առաջատարների հետ համընթաց քայլելը, թվային նորագույն լուծումներից օգտվելը։

Հիշեցնենք, որ արհեստական բանականության օգնությամբ գնահատման փորձնական ծրագիրն առաջին անգամ կներկայացվի հուլիսի 23-29-ը՝ Sevan Startup Summit-ի շրջանակներում։ Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ, սկանավորել տեղադրված մեքենայի վնասն ու փորձարկել, թե որքան ճշգրիտ է կամ ոչ արհեստական բանականության գնահատումը։
Դիտում՝ 5569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW