«Ամբեր Կապիտալը» $3 միլիոնի ներդրում է կատարել «ԷկոՎիլում», որը Հայաստանում գործող վերականգնվող էներգետիկայի դիվերսիֆիկացված ընկերությունների խումբ է: Ներդրումներից ստացված հասույթը կաջակցի խմբի արտադրական հզորությունների ավելացմանը՝ հնարավորություն ընձեռելով «ԷկոՎիլին» ընդլայնել գործունեությունը տարածաշրջանում եւ մուտք գործել այնպիսի նոր շուկաներ, ինչպիսիք են էներգիայի վաճառքը եւ էլեկտրաշարժունակությունը: Նշվում է, որ ներդրումը նաեւ կօժանդակի «ԷկոՎիլին»՝ բարելավելու բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման գործելակերպը, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ՝ Հայաստանի տարբեր մարզերում: «ԷկոՎիլ»-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանն ասել է, որ այս համագործակցությունը հսկայական հնարավորություններ է բացում «ԷկոՎիլի» աճի եւ զարգացման համար:«Ամբեր կապիտալի ներդրումները կարեւոր նշանակություն կունենան մեր միջազգային ընդլայնման եւ արտադրության նոր հոսքագծերի գործարկման համար: Մենք ապագայի համար հավակնոտ նպատակներ ենք սահմանել եւ մտադիր ենք օգտագործել այդ միջոցները վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր դիրքերն ամրապնդելու համար, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնելու մեր հաճախորդներին ուղղված առաջարկները»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 6907