Վարշավայի Ֆոնդային բորսան ողջունել է ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված քայլերը

14.07.2023 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարշավայի Ֆոնդային բորսա #Մարեկ Դիետլ
Վարշավայի Ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ողջունել է Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի քայլերը՝ ուղղված կապիտալի շուկայի զարգացմանը։

Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ-AMX) բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Վարշավայի Ֆոնդային բորսային:



«Բարեկամական կարգավորումը լավ մթնոլորտ է ստեղծում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ Այն օրինակ է ծառայում այլ շուկաների համար՝ ցույց տալով, որ նույնիսկ համեմատաբար փոքր կապիտալի շուկաները կարող են շատ մրցունակ լինել, եթե ապահովված են լավ կանոնակարգերով», - ասել է Մարեկ Դիետլը:

«Այս ծրագրի հաջողության համար բոլոր շահագրգիռ կողմերի նման դրական աջակցությունը միայն հաստատում է, որ մեր փորձը եւ միջոցները Հայաստանում ներդնելու մեր որոշումը ճիշտ էր», - ավելացրել է նա:
Դիտում՝ 12360

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW